Մատչելիության հղումներ

Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է


Վարչապետ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում:

«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քննչական մարմնից հայտնում են, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը 2022-ի մայիսի 4-ից շարունակվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում։ Վարչությանն պետ Ռաֆայել Վարդանյանի պատասխանի մեջ նշվում է, որ այս վարույթի շրջանակներում էլ հարցաքննվել է վարչապետ Փաշինյանը որպես վկա։

Փաշինյանին հարցաքննելու պահանջ էին ներկայացրել զոհվածների հարազատները, որոնք ամիսներ առաջ՝ ապրիլից տարբեր բողոքի ակցիաներ էին անում կառավարության, գլխավոր դատախազության շենքի առջև։ Նրանք պահանջում էին հարցաքննել և մեղադրյալ ներգրավել վարչապետ Փաշինյանին։

Այդ օրերին զոհվածների հարազատներին դատախազության շենքի առջև հանդիպել էր այդ ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որից հետո, ուսումնասիրելով հարազատների դիմումը, որոշել էր նրանց տուժող ներգրավել և ցուցում էր տվել Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին՝ հարցաքննել վարչապետ Փաշինյանին։

Թե կոնկերտ, երբ է Փաշինյանը հարցաքննվել, Քյարամյանի ղեկավարած կառույցը չի մանրամասնում, չի նշում նաև, թե արդյո՞ք սրան կարող է հետևել զինվորների հարազատների մյուս պահանջի կատարումը՝ Փաշինյանին մեղադրանք ներկայացնել պատերազմական հանցագործության համար։

XS
SM
MD
LG