Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պնդում է, թե «Ղարաբաղում կասեցրել է հայկական ուժերի ինժեներական աշխատանքները»


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ այսօր «Ղարաբաղում ադրբեջանական ստորաբաժանումները բացահայտել և կասեցրել են Աղդամի և Խոջալուի շրջաններում «հայկական ապօրինի ստորաբաժանումների» կողմից մարտական դիրքերն ամրացնելու ինժեներական աշխատանքները»:

«Ադրբեջանի զինված ուժերը այսօր առավոտյան արձանագրել են, թե ինչպես են Ադրբեջանի տարածքում`ժամանակավորապես ռուս խաղաղապահների տեղակայման գոտում Ղարաբաղի ապօրինի զինված ուժերի ներկայացուցիչները ինժեներական աշխատանքներ կատարում`իրենց մարտական դիրքերն ամրապնդելու համար», - հայտարարել է ադրբեջանական ՊՆ-ն:

Գերատեսչությունը, չմանրամասնելով, պնդում է, որ հայկական կողմի այդ գործողությունները կասեցնելու համար միջոցներ է ձեռնարկել:

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, նշված դեպքը 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության պահանջների կոպիտ խախտում է:

Այսօր Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնեց, որ ադրբեջանական կրակոցից զինծառայող է հրազենային վիրավորում ստացել:

Նախորդ օրերին էլ Արցախի ոստիկանությունն էր հաղորդել գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ խաղաղ բնակիչների ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակ բացելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG