Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն այսօր շնորհավորել է Ադրբեջանին Ազգային վերածննդի օրվա առիթով:
«Ադրբեջանի անկախությունն առհավետ կտևի: Կեցցե՛ Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը»,- Twitter-ի էջում գրել է Չավուշօղլուն:
Ադրբեջանում նոյեմբերի 17-ը հռչակվել է Ազգային վերածննդի օր: Այդ որոշումն ընդունվել է 1992 թվականին և կապվում է 1988 թվականի նոյեմբերի 17-ին Բաքվում տեղի ունեցած բողոքի ակցիաների հետ: