Հարավային Կորեայում անցկացվող «Պատմական քաղաքների լիգայի» համաշխարհային համաժողովի շրջանակներում Բաքուն համագործակցության քառակողմ հուշագիր է ստորագրել, որի շրջանակներում պերուական Կուսկո, կորեական Անդոնգի, հունական Կորնթոս պատմական քաղաքները կհամագործակցեն Շուշի քաղաքի հետ։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ փաստաթուղթն ադրբեջանական կողմից ստորագրել է Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը։