Թուրքական Ըսպարտա քաղաքում մեկնարկել են Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Հյուսիսային Կիպրոսի զինված ուժերի համատեղ զորավարժությունները։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«Մենք միասին ենք, հավասար և ուժեղ։ Եղբայրական թյուրքական երկրների զինվորականները հավաքվել են Թուրքիայում», - Թվիթերում գրել է թուրքական ռազմական գերատեսչությունը։
Հաղորդագրության համաձայն՝ զինվորական ստորաբաժանումները վարժանքներ են անցկացնում «բնակեցված վայրերում ահաբեկիչների դեմ պայքարի 21-րդ օպերատիվ դասընթացի շրջանակում»։