Մատչելիության հղումներ

Պեմզաշենում կնոջ ու նրա երկու զավակների սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ


Պեմզաշեն գյուղի 31-ամյա կնոջ ու նրա երկու զավակների սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է Քննչական կոմիտեն:

Քրեական վարույթը հարցվել է 155-րդ հոդվածի 1-ին (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը) և155 հոդված 2-րդ մասի 5-րդ (Անչափահասի սպանությունը) կետերով, որի շրջանակներում իրականացվել են քննչական և վարութային գործողություններ:

Մասնավորապես՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, տուժողների մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձի ինքնությունը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ։ Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում իրենց տանը հայտանբերվել են 31-ամյա կնոջ ու նրա երկու՝ 8 և 12-ամյա երեխաների դիերը։ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը «Ազատությանը» փոխանցել է, որ տեղի ունեցածը դաժան սպանություն է, նշելով՝ նախնական տվյալներով, կինն ու երեխաները սպանվել են սուր կտրող-ծակող գործիքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG