Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողը զինվորական հոսպիտալում վիրահատվել է, «Ազատությանը» փոխանցեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Ըստ Թորոսյանի՝ վիրահատությունը բարեհաջող է անցել, այս պահի դրությամբ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո։
Երեկ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնեց, որ առավոտյան, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, հակառակորդի կրակոցից վիրավորվել է N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: