Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում այսօր միջանկյալ ընտրություններ են


Միացյալ Նահանգներում միջանկյալ ընտրություններ են, որի արդյունքները վճռորոշ կլինեն ինչպես նախագահ դեմոկրատ Ջո Բայդենի, այնպես էլ նախկին նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփի քաղաքական ապագայի համար։ Երկու քաղաքական գործիչներն էլ ակնկարկել են 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:

Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքում կընտրվեն Ներկայացուցիչների տան 435 անդամներն ու Սենատի մոտ մեկ երրորդը՝ 35 պատվիրակներ:

Մի շարք հարցումների համաձայն՝ հանրապետականներն, ամենայն հավանականությամբ, կկարողանան մեծամասնություն ապահովել Ներկայացուցիչների տանը և կփորձեն դրան ձգտել նաև Սենատում, որտեղ երկու քաղաքական ուժերի հնարավորությունները գրեթե հավասար են:

XS
SM
MD
LG