Մատչելիության հղումներ

Բայդեն. Ընտրություններում հանրապետականների հաջողությունը կթուլացնի դեմոկրատիայի դիրքերը ԱՄՆ-ում


Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը նախընտրական հավաքում, նոյեմբեր, 2022թ.
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը նախընտրական հավաքում, նոյեմբեր, 2022թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Դեմոկրատական կուսակցության նախընտրական հանդիպման ընթացքում երեկ ասել է, որ միջանկյալ ընտրություններում հանրապետականների հաղթանակը կթուլացնի դեմոկրատիայի հիմքերը երկրում:

Ավելի վաղ հանրապետական նախկին նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր կուսակցության նախընտրական հավաքում հայտարարել է, թե Ամերիկան «հայտնվել է կոմունիստների ղեկավարության տակ»:

Վաղը Միացյալ Նահանգներում նախատեսված են միջանկյալ ընտրություններ: Պայքարն ընթանում է Կոնգրեսի Ներկայացուցիչների տան բոլոր 435 և 100-տեղանոց Սենատի 35 տեղերի համար:

Վերլուծաբանների համոզմամբ՝ հանրապետականներն, ամենայն հավանականությամբ, կկարողանան մեծամասնություն ապահովել Ներկայացուցիչների տանը: Եթե նրանք հսկողության տակ առնեն նաև Սենատը, դա կբարդացնի Սպիտակ տան դիրքերը Կոնգրեսի հետ հարաբերություններում և, մասնավորապես, ավելի դժվար կդարձնի նախագահ Բայդենի օրենսդրական նախաձեռնությունների հաստատումն օրենսդիր երկու պալատներում:

Վերջին հարցախույզի արդյունքների համաձայն՝ Ջո Բայդենի գործունեությանն այսօր հավանություն է տալիս ամերիկացիների մոտ 40 տոկոսը, ինչն ամենացածր ցուցանիշն է երկրի արդի պատմության ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG