Մատչելիության հղումներ

Թբիլիսին հիասթափված է Եվրամիությունից․ Զուրաբիշվիլի


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ է ունենում Հանուն ժողովրդավարության համաշխարհային ֆորումում, Ստրասբուրգ, 7-ը նոյեմբերի, 2022թ.
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ է ունենում Հանուն ժողովրդավարության համաշխարհային ֆորումում, Ստրասբուրգ, 7-ը նոյեմբերի, 2022թ.

Վրաստանը հիասթափված է, որ Մոլդովան և Ուկրաինան արդեն ստացել են Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին խոստացել են միայն հեռանկար: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Հանուն ժողովրդավարության համաշխարհային ֆորումում։

«Վրաստանը մեծ հիասթափություն ապրեց Ուկրաինային և Մոլդովային Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու գործընթացում», - ասել է Զուրաբիշվիլին՝ պնդելով, որ «վրացիներն այնքան եվրոպացի են և այնքան վաղուց, որ ինչ-որ պահի պետք է միանան այդ եվրոպական ընտանիքին»։ Թե ինչ նկատի ուներ Վրաստանի նախագահը «եվրոպացի» ասելով՝ նա չի հստակեցրել։

Վրաստանը Եվրամիությանն անդամակցության հայտ է ներկայացրել Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին, սակայն ի տարբերություն Կիևի և Քիշնևի՝ Եվրահանձնաժողովը մերժել է Թբիլիսիին թեկնածուի կարգավիճակ տրամադրել։ Միևնույն ժամանակ, դաշինքի գործադիր մարմինն առաջարկել է պաշտոնապես ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը ՝ հանձնարարելով մի շարք բարեփոխումներ իրականացնել:


XS
SM
MD
LG