Մատչելիության հղումներ

Քրեական հետապնդում է հարուցվել ԵՊԲՀ նախկին ռեկտորի նկատմամբ


ԵՊԲՀ շենքը, արխիվ
ԵՊԲՀ շենքը, արխիվ

Քրեական հետապնդում է հարուցել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» (ԵՊԲՀ) հիմնադրամի նախկին ռեկտոր Մ.Ն.-ի (Միքայել Նարիմանյան) նկատմամբ, հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Ըստ դատախազության՝ հետապնդումը հարուցվել է ծառայողական դիրքն օգտագործելով իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված հիմնադրամի 39 մլն 660 հազար դրամի չափով գույքի հափշտակության համար:

Նույն գործի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել նաև հիմնադրամի կողմից ստեղծված «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի նկատմամբ՝ վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակությանն օժանդակելու համար։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG