Մատչելիության հղումներ

Իրանը կտրականապես հերքում է զենքի տրամադրումը Ռուսաստանին


ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին, արխիվ
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին, արխիվ

Իրանն այսօր հայտարարել է, թե երբևէ Ռուսաստանին անօդաչուներ չի տրամադրել Ուկրաինայում կիրառելու համար:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին ասել է, որ Թեհրանը հակամարտող կողմերից և ոչ մեկին զենք չի փոխանցել:

«Ինչ վերաբերում է Ուկրաինայի պատերազմին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է պատերազմին և իր կարողությունների սահմաններում՝ հիմնվելով երկու կողմերի հետ լավ հարաբերությունների վրա, փորձեր է ձեռնարկել այս հակամարտությունն ավարտելու համար»,- ասել է խոսնակը:

Նրա փոխանցմամբ, Ռուսաստանին զենք տրամադրելու թեման արևմտյան մամուլն է շահարկում, և դա բացահայտ քաղաքական նպատակներով է արվում:

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ռուսները կիրառում են Shahed-136 տեսակի իրանական արտադրության մարտական անօդաչուներ: Ռուսաստանը չի մեկնաբանում այդ հարցը:

XS
SM
MD
LG