Մատչելիության հղումներ

Զելենսկին չի մասնակցի «Մեծ քսանի» ժողովին, եթե այնտեղ ներկա լինի Պուտինը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 3-ին ասել է, որ չի մասնակցի «Մեծ քսանի» ժողովին, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լինի դրա մասնակիցների թվում:

«Իմ անձնական դիրքորոշումը և Ուկրաինայի մոտեցումն այն է, որ եթե Ռուսաստանի Դաշնության ղեկավարը մասնակցի, ապա Ուկրաինան չի մասնակցի», - ասել է Զելենսկին:

Նա միաժամանակ հայտնել է, որ պատրաստվում է նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայում կայանալիք գագաթնաժողովին և իր գործընկերոջ՝ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ արդեն քննարկել է օրակարգն ու կազմակերպական այլ հարցեր:

«Բոլոր դեպքերում մեզ արդեն հրավիրել են և այսօր էլ դա հաստատել են, տեսնենք, մի քանի օր է մնացել», - նշել է Ուկրաինայի ղեկավարը:

Հոկտեմբերին Զելենսկին վավերացրել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ընդունած որոշումը, որի համաձայն՝ բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ անհնարին են հայտարարվել:

Ավելի վաղ Զելենսկին ասել է, որ եթե Ռուսաստանը ճանաչի Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացված կեղծ հանրաքվեների արդյունքները, ապա «Պուտինի հետ խոսելու իմաստ այլևս չի լինի»:

Վլադիմիր Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության՝ պայմանով, որ այդ երկիրը ներկայացնի մեկ ուրիշ նախագահ:

XS
SM
MD
LG