Մեծ յոթնյակի երկրները և Ավստրալիան պայմանավորվել են ռուսական նավթի համար սահմանել ֆիքսված առավելագույն գին, որը քննարկվում է։ Այս մասին երեկ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Սպասվում է, որ տվյալ հարցով որոշումը կընդունվի այս ամսվա վերջին։
Աղբյուրը նշում է, որ Մեծ յոթնյակը և Ավստրալիան պայմանավորվել են սահմանել ֆիքսված առավելագույն գին, որը պարբերաբար կվերանայվի: Երկրներն ակնկալում են, որ նման մեխանիզմը կօգնի բարձրացնել կայունությունը նավթի համաշխարհային շուկայում, նվազագույնի կհասցնի բեռը շուկայի մասնակիցների վրա, ինչպես նաև կպարզեցնի պահանջների կատարումը: