Մատչելիության հղումներ

Երեկոյան և գիշերը ուկրաինական քաղաքները կրկին ենթարկվել են հարձակումների


Ռուսական հրթիռի հարվածի հետևանքով այրվող էներգետիկ օբյեկտ Ուկրաինայում, հոկտեմբեր, 2022թ.
Ռուսական հրթիռի հարվածի հետևանքով այրվող էներգետիկ օբյեկտ Ուկրաինայում, հոկտեմբեր, 2022թ.

Երեկ երեկոյան և գիշերը ուկրաինական քաղաքները կրկին ենթարկվել են հարձակումների՝ ինչպես հրթիռների, այնպես էլ կամիկաձե անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։

Հաղորդվում է, որ Կրիվոյ Ռոգում վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտ, պայթյուններ են լսվել նաև Զապորոժիեում և Խարկովում։

Դնեպրոպետրովսկի շրջանային վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն գրում է, որ գիշերվա ընթացքում տարածաշրջանում խոցվել են իրանական չորս կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, «սակայն եղել են նաև հարվածներ»։

Ռեզնիչենկոյի փոխանցմամբ՝ Կրիվոյ Ռոգում վնասվել են էներգետիկ և ջրային ենթակառուցվածքների օբյեկտներ. - «Այնտեղ լուրջ վնասներ կան»։

Պավլոգրադում, ըստ նրա, արդյունաբերական ձեռնարկություն է վնասվել։

Ռեզնիչենկոյի վկայությամբ՝ զոհեր և վիրավորներ չկան։

XS
SM
MD
LG