Մատչելիության հղումներ

Դմիտրի Կուլեբան Իրանի ԱԳ նախարարից պահանջել է դադարեցնել զենքի մատակարարումները Ռուսաստանին


Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտնել է, որ ուրբաթ օրը հեռախոսազանգ է ստացել իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլլահիանից, որից պահանջել է դադարեցնել զենքի մատակարարումները Ռուսաստանին։

Կիևն ու Արևմուտքը պնդում են, որ ռուսական ուժերը Իրանից գնված անօդաչու թռչող սարքերի միջոցով է հարվածներ հասցնում Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Թեհրանը կտրականապես հերքում է մեղադրանքները։

«Այսօր ինձ զանգահարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, և ես պահանջել եմ, որպեսզի Իրանը անհապաղ դադարեցնի զենքի մատակարարումները Ռուսաստանին, որոնք օգտագործվում են Ուկրաինայում խաղաղ բնակիչների և ծայրահեղ կարևոր ենթակառուցվածքների ոչնչացման համար»,- հայտարարել է Ուկրաինական դիվանագիտության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG