Մատչելիության հղումներ

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Թեհրանում մեկնարկել են Փաշինյան-Ռաիսի բանակցությունները


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հրավերով, փոխանցում է IRNA գործակալությունը։

Ըստ իրանական mehrnews-ի՝ «Սաադաբադում» մեկնարկել են Փաշինյան-Ռաիսի բանակցությունները։

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ կքննարկվեն երկկողմ և տարածաշրջանային հարցեր, կստորագրվեն համագործակցության փաստաթղթեր։ Երկու երկրների ղեկավարները հանդես կգան մամուլի ասուլիսով։ Իրանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, Փաշինյանը կհանդիպի Իրանի մի շարք այլ պաշտոնյաների հետ։

Հայաստանի վարչապետի ու Իրանի նախագահի վերջին հանդիպումը Նյու Յորքում էր այս տարվա սեպտեմբերի 22-ին։ Էբրահիմ Ռայիսին ասել էր, որ Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին, և հավելել, որ տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Իրանի նախագահը նաև շեշտել էր՝ պետությունների տարածքային ամբողջականության և տարածաշրջանում սահմանների փոփոխությանն անթույլատրելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է, և Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG