Ռուսաստանը անհապաղ դիմել է Հայաստանի իշխանություններին խնդրելով պաշտոնապես հաստատել և պարզաբանել պետդումայի պատգամավոր, ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի և РТ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին Հայաստան այցելելու արգելքի մասին լուրերը։ Այսօր այդ մասին ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք այդ հաղորդագրությունները տարակուսանքով ենք ընդունել, հիշեցնեմ, խոսքը Պետդումայի պատգամավորի և ռուսական լրատվամիջոցի գլխավոր խմբագրի մասին է։ Դիվանագիտական խողովակներով անմիջապես դիմել ենք հայկական կողմին պաշտոնապես հաստատելու և պարզաբանելու համար։ Հաստատվելու դեպքում, այն դժվար է գնահատել մեր հարաբերությունների դաշնակցային բնույթին համապատասխանող բարեկամական քայլ»,-ասել է Զախարովան։
Նա նշել է, որ Ռուսաստանը իր արձագանքը կորոշակիացնի այդ լուրերը հաստատվելուց հետո, երբ Երևանից պաշտոնական պատասխան ստանան։
Զախարովայի խոսքերով՝ Զատուլինն ու Սիմոնյանը ավանդաբար հանդես են գալիս դաշնակցային երկկողմ կապերը, մարդկանց միջև շփումները բազմակողմանի ամրապնդման օգտին։
«Ես իսկապես նրանցից այլ բնույթի հայտարարություններ չեմ լսել։ Այն որ նրանք հանդես են գալիս ռուս-հայկական հարաբերությունների զարգացմանը համահունչ՝ որևէ կասկած ոչ մեկի մոտ չկա, երբեք չի եղել և ինձ թվում է չի կարող լինել», - հայտարարել է Զախարովան։