Մատչելիության հղումներ

Պուտինի հռետորաբանությունը ցույց է տալիս, որ նա լրջորեն շահագրգռված չէ խաղաղ բանակցություններով. ISW


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հռետորաբանությունը ցույց է տալիս, որ նա լրջորեն շահագրգռված չէ Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններով և մտադիր է շարունակել պատերազմը՝ պահպանելով առավելապաշտական նպատակները, կարծում են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանները։

Մասնագետները հատկապես մատնանշում են Պուտինի՝ ԱՊՀ երկրների անվտանգության գերատեսչությունների ներկայացուցիչների հետ երեկվա հեռավար հանդիպմանն արած հայտարարությունը, թե Ուկրաինան «կորցրել է ինքնիշխանությունն ու ԱՄՆ-ն օգտագործում է Ուկրաինային որպես «խոյ»՝ Ռուսաստանի, Բելառուսի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի դեմ»։

«Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն ուժեղացրեց այս նարատիվը՝ հայտարարելով, որ «Ուկրաինան կորցրել է որպես պետություն գոյատևելու կարողությունը», «Ուկրաինան օկուպացված է ՆԱՏՕ-ի կողմից», և «[Ուկրաինան] դարձել է ԱՄՆ-ի գաղութը», - ասված է ISW-ի հրապարակած զեկույցում։

Մասնագետները համոզված են՝ Կրեմլի այդ հռետորաբանությունը մեկ բանի մասին է հուշում՝ Ռուսաստանը դեռ ձգտում է ռազմական հաղթանակի և Կիևում ռեժիմի փոփոխության։

XS
SM
MD
LG