Մատչելիության հղումներ

Ըստ Սեուլի՝ Փհենյանը պատրաստ է միջուկային 7-րդ փորձարկումն իրականացնել


Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, Սեուլ, արխիվ
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, Սեուլ, արխիվ

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն ասել է, թե Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, արդեն պատրաստ է իրականացնել միջուկային թվով 7-րդ փորձարկումը:

Այսօր ելույթ ունենալով խորհրդարանում՝ Ազգային ժողովում, նախագահը հավաստիացրել է, որ Հարավային Կորեան ամեն ինչ կանի պաշտպանությունը հզորացնելու համար:

«Հյուսիսային Կորեան ոչ միան բացահայտ սպառնում է կանխարգելիչ միջուկային հարվածով, այլև արդեն պատրաստ է 7-րդ փորձարկման»,- ասել է նախագահը:

Նրա խոսքով՝ Սեուլը պատրաստ է Փհենյանին քաղաքական և տնտեսական աջակցություն տրամադրել, պայմանով, որ Հյուսիսային Կորեան հավատարիմ մնա Կորեական թեկակղզու ապամիջուկայնացմանը:

XS
SM
MD
LG