Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան հաջորդ շաբաթ մեծ զորավարժություններ կսկսեն


ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններ, արխիվ
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններ, արխիվ

Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան հաջորդ շաբաթ կսկսեն վերջին տարիներին ամենամեծ համատեղ զորավարժությունները՝ Հյուսիսային Կորեայի կողմից աճող սպառնալիքի ֆոնին, որը զենք է փորձարկում և սպառնում է միջուկային հակամարտությամբ Սեուլի և Վաշինգտոնի հետ:

Դաշնակիցների ամառային Ulchi Freedom Shield զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը՝ ինքնաթիռների, նավերի, տանկերի և տասնյակ հազարավոր զինվորների մասնակցությամբ:

Վաշինգտոնը և Սեուլը ցանկանում են վերսկսել լայնածավալ զորավարժությունները՝ COVID-19 համաճարակի պատճառով որոշակի կրճատումից, ինչպես նաև Փհենյանի հետ դիվանագիտական ճանապարհով բանակցելու և համաձայնության հասնելու փորձերից հետո:

Պենտագոնը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի ռազմածովային ուժերը օգոստոսի 8-14-ը մասնակցել են Հավայան կղզիների ափերի մոտ բալիստիկ հրթիռների մասին նախազգուշացման և որոնողական աշխատանքներին՝ ուղղված եռակողմ համագործակցության զարգացմանը:

XS
SM
MD
LG