Մատչելիության հղումներ

Բլինքեն․ Կիևի կողմից «կեղտոտ միջուկային ռումբի» պատրաստման լուրերը կեղծ են


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբա, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբա, արխիվ

Ուկրաինայի կողմից իր իսկ տարածքում «կեղտոտ միջուկային ռումբի» հնարավոր կիրառման մասին լուրերն ակնհայտորեն կեղծ են։ Այս մասին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է նախօրեին՝ իր ուկրաինացի պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով` «այս պնդումն օգտագործելու ցանկացած փորձ աշխարհը որպես Ռուսաստանի կողմից նոր էսկալացիայի դիմելու պատրվակ կընկալի»։

Ուկրաինայի կողմից «կեղտոտ միջուկային ռումբի» հնարավոր կիրառման մասին նախօրդ օրերին խոսել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հետ հեռախոսազրույցների ընթացքում։ Արևմտյան աղբյուրների պնդմամբ, սակայն, Շոյգուն Կիևի կողմից ինքնաշեն միջուկային զենքի հնարավոր կիրառման որևէ հստակ ապացույց չէր ներկայացրել։

XS
SM
MD
LG