Russia Today հեռուստաընկերությունը դադարեցրել է համագործակցությունը ռուսերենով հեռարձակման տնօրեն Անտոն Կրասովսկու հետ, ուկրաինացի երեխաների վերաբերյալ իր խոսքերից հետո, հայտարարել է Russia Today հեռուստաընկերության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը:
Իր Տետելեգրամ ալիքում Սիմոնյանը Կրասովսկու հայտարարությունները զազրելի է որակել:
«Ո՛չ ես, ո՛չ կոլեկտիվի մնացած մասը չենք կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկի մտքով անգամ անցնի, որ մենք կարող ենք կիսել նման վայրենի անհեթեթությունը», - գրել է Սիմոնյանը, հավելելով, որ «դժվար է հավատալ, որ Կրասովսկին անկեղծորեն համարել է, որ պետք է երեխաներին վառել, խեղդել»։
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Թվիթերում ռուսական RT հեռուստաընկերության եթերից մի հատված է տեղադրել, որում հաղորդավար Անտոն Կրասովսկին հայտարարում է, թե «Ուկրաինա ընդհանրապես չպետք է գոյություն ունենա», և «պետք է վառել, խեղդել ուկրաինացի երեխաներին, որ կարծում են, թե Ռուսաստանն օկուպացրել է Ուկրաինայի տարածքը»:
Կուլեբան կոչ է արել բոլոր երկրներին արգելել ռուսական պետական RT հեռուստաընկերության հեռարձակումը՝ մեղադրելով հաղորդավար Անտոն Կրասովսկուն ցեղասպանության կոչեր հնչեցնելու համար: