Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել բոլոր երկրներին արգելել ռուսական պետական RT հեռուստաընկերության հեռարձակումը՝ մեղադրելով հաղորդավար Անտոն Կրասովսկուն ցեղասպանության կոչեր հնչեցնելու համար:
Կուլեբան Թվիթերում ռուսական հեռուստաեթերից մի հատված է տեղադրել, որում Կրասովսկին հայտարարում է, թե «Ուկրաինա ընդհանրապես չպետք է գոյություն ունենա», և «պետք է վառել, խեղդել ուկրաինացի երեխաներին, որ կարծում են, թե Ռուսաստանն օկուպացրել է Ուկրաինայի տարածքը»:
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետ RT-ի հեռարձակումն արգելվել է Եվրամիության երկրներում և Կանադայում:
Ռուսական հեռուստաընկերության մասնաճյուղը դադարեցրել է աշխատանքը նաև Միացյալ Նահանգներում: Միևնույն ժամանակ, շարունակվում է հեռարձակումը, մասնավորապես, արաբերեն և իսպաներեն: