Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը: Սա Իրանի առաջին գլխավոր հյուպատոսությունն է Հայաստանում:
Արարողությանը մասնակցում են Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Իրանի կառավարությունը դեռ անցյալ տարվա դեկտեմբերին էր որոշել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացել:
Իրանի ԱԳ նախարարը Հայաստանում է երեկվանից: Նախօրեին նա հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ Աբդոլլահիանը շեշտել է, որ Իրանը հնարավորություն ունի խոչընդոտելու սահմանների փոփոխման ցանկացած գաղափարի իրականացմանը: Բարձրաստիճան պաշտոնյայի այս հայտարարությունը հնչում է Հայաստանի սահմաններին Եվրամիության քաղաքացիական դիտորդների տեղակայման ֆոնին։
Առավել մանրամասն՝ այստեղ.