Մատչելիության հղումներ

Իրանը Կապանում մտադիր է հյուպատոսություն բացել


Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ չորեքշաբթի՝ դեկտեմբերի 29-ին կայացած նիստում, Իրանի կառավարությունը առաջարկել է Կապանում հիմնել Իրանի գլխավոր հյուպատոսություն:

Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ Հայաստանն աշխատում է փոխադարձության սկզբունքով Իրանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ: Այդ մասին «Արմենպրես» լրատվական գործակալությանն ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG