Մատչելիության հղումներ

ԵՄ-ն Հայաստանին 35.6 միլիոն եվրո դրամաշնորհ է տրամադրում՝ ուղղված ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացմանը


Եվրոպական միությունն ՔՈՎԻԴ-19 համավարակի արձագանքմանն աջակցելու նպատակով Հայաստանին 35.6 միլիոն եվրո դրամաշնորհ կհատկացնի, տեղեկացնում է Կառավարության պաշտոնական կայքէջը։

Ըստ հաղորդագրության, դրամաշնորհը հանդիսանում է նախորդ տարվա ապրիլին հայտարարված ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք 92 մլն եվրո օժանդակության փաթեթի բաղկացուցիչ մասը, որը ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով վերաբաշխվել և համալրվել է նոր ֆոնդերով՝ ուղղված մեղմելու համաճարակի հետևանքները:

«Այսօր, երբ աշխարհն առերեսվում է ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով ստեղծված բազմաշերտ ճգնաժամին, մենք բարձր ենք գնահատում ԵՄ աջակցությունն՝ ուղղած Հայաստանում համաճարակի սոցիալ-տնտեսական հետևանքների լուծմանը: Այս պատեհաժամ հատկացումը Եվրամիության հետ մեր արդյունավետ համագործակցության դրսևորումն է, և ես համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կբարձրացնենք ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի նկատմամբ Հայաստանի դիմակայունությունը», - նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ն.Գ․ Անդրեա Վիկտորինն իր հերթին նշել է․ - «Այս ուղղակի բյուջետային աջակցության հատկացումը Հայաստանում ՔՈՎԻԴ -19-ի դեմ պայքարի ուղղությամբ ԵՄ-ի և իր քաղաքացիների կուռ նվիրվածության ևս մեկ շոշափելի ապացույցն է: Եվրոպական միությունն ու իր անդամ պետությունները նպաստում են Հայաստանի առողջապահական համակարգի ամրապնդմանը և ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով առաջացած հրատապ հումանիտար և տնտեսական հետևանքների հակազդմանը: Մենք կիսում ենք մարտահրավերը և միայն միասնաբար կկարողանանք հասնել հաջողության»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG