Մատչելիության հղումներ

Բաքվի վերաքննիչ դատարանը կասեցրել է իրավապաշտպան ամուսիններ Յունուսների գործով վարույթը


 Լեյլա և Արիֆ Յունուսները, արխիվ
Լեյլա և Արիֆ Յունուսները, արխիվ

Բաքվի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել կասեցնել իրավապաշտպան ամուսիններ Լեյլա և Արիֆ Յունուսների գործով վարույթը։ Սակայն այս որոշումը Յունուսներին չի ազատում քրեական հետապնդումից։

Դատարանը Ադրբեջանի իշխող ռեժիմի ընդդիմախոսներին մեղադրում է ֆինանսական մեքենայությունների և պետական դավաճանության համար։ 2015 թվականի օգոստոսին Լեյլա Յունուսը դատապարտվել է 8,5 տարվա ազատազրկման, Արիֆ Յունուսը՝ 7 տարվա ազատազրկման։

Ամուսինները հերքում են իրենց մեղսագրվող արարքները՝ պնդելով, որ քրեական հետապնդումների են ենթարկվում քաղաքական դրդապատճառներով։

Միջազգային կառույցների հետևողական պահանջներից հետո 2015 թվականի դեկտեմբերին Ալիևի վարչակազմի կոշտ քննադատների բանտային կալանքը փոխարինվեց պայմանական ազատազրկմամբ։ Ամիսներ անց նրանք ի վերջո լքեցին Ադրբեջանը և քաղաքական ապաստան ստացան Նիդերլանդներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG