Մատչելիության հղումներ

Ադրբեջանի դատարանը Յունուսներից պահանջում է վերադառնալ Նիդերլանդներից


Նիդերլանդներ - Լեյլա և Արիֆ Յունուսները Ամստերդամի օդանավակայանում ողջագուրվում են իրենց դստեր հետ, 19-ը ապրիլի, 2016թ․
Նիդերլանդներ - Լեյլա և Արիֆ Յունուսները Ամստերդամի օդանավակայանում ողջագուրվում են իրենց դստեր հետ, 19-ը ապրիլի, 2016թ․

Ադրբեջանի դատարանը պահանջում է մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստներ Լեյլա և Արիֆ Յունուսներից Նիդերլանդներից Բաքու վերադառնալ՝ մասնակցելու իրենց գործով դատական նոր լսումներին: Երեկ Բաքվի վերաքննիչ դատարանը մերժեց տեսակամուրջով մասնակցության իրավունքը:

Հաջորդ դատական նիստը մայիսի 31-ին է: Յունուսների փաստաբանը չի բացառել, որ չներկայանալու դեպքում իշխանությունները կարող են միջազգային ձերբակալության հրաման տալ:

Հիշեցնենք, 2015 թվականին Լեյլա և Արիֆ Յունուսները տնտեսական հանցագործությունների մեղադրանքներով դատապարտվել էին համապատասխանաբար 8.5 և 7 տարվա ազատազրկման: Սակայն առողջական խնդիրների պատճառով ամուսինները որոշ ժամանակ անց պատիժը պայմանական են կրել՝ իրավունք ստանալով բուժումը շարունակել Նիդերլանդներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG