Մատչելիության հղումներ

Freedom House-ի «Ազատությունը համացանցում» զեկույցում Հայաստանը կրկին ազատ երկրների շարքում է


Freedom House-ը հրապարակել է «Ազատությունը համացանցում» տարեկան զեկույցը, համաձայն որի Հայաստանը դասվում է ազատ երկրների շարքին:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպության երևանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն, այս տարի Հայաստանը ստացել է 74 միավոր՝ 2021 թվականից 3 միավորով ավելի: Անցած տարի ևս Հայաստանը զեկույցում ազատ երկրների շարքում էր:

Զեկույցն ընդգրկում է 2021-ի հունիսի 1-ից 2022-ի մայիսի 31-ը ժամանակահատվածը։

Զեկույցում Հայաստանի վերաբերյալ մասնավորապես նշվում է.

«Տեղական և միջազգային քաղաքացիական հասարակության խմբերը համատեղեցին հանրային դատապարտումը մասնավոր ջատագովության հետ՝ համոզելու կառավարությանը չեղյալ համարել ծանր վիրավորանքի մասին հոդվածը Քրեական օրենսգրքում՝ ընդունված 2021թ. հուլիսին: Օրենքը, որը քրեականացնում էր պետական պաշտոնյաներին և հասարակական գործիչներին ուղղված վիրավորանքները, կիրառվել է ամբողջ տարվա ընթացքում՝ քրեական պատասխանատվության ենթարկելու այն օգտատերերին, որոնք ուղղել են քննադատական մեկնաբանություններ հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։

Քաղաքացիական հասարակության ակտիվիստներն իրենց մտահոգությունները հայտնել են դիվանագետների հետ մասնավոր հանդիպումների ժամանակ և հայկական լրատվամիջոցներում, իսկ նրանց առարկությունները այնուհետև մեջբերվել են Սահմանադրական դատարան ուղղված պաշտոնական դիմումի մեջ: Կառավարության պաշտոնյաները համաձայնել են չներառել տվյալ դրույթը 2022 թ. հուլիսին ուժի մեջ մտած նոր Քրեական օրենսգրքում և պարտավորվել են ընդգրկուն խորհրդակցություններ անցկացնել ՔՀԿ խմբերի հետ՝ ապագայում ԶԼՄ-ների հետ կապված օրենքներ մշակելիս»:

XS
SM
MD
LG