Մատչելիության հղումներ

Զելենսկի. «Ռուսները ճակատ են քշում ում հնարավոր է, նույնիսկ քրեականներին»


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ, Կիև
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ, Կիև

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցած գիշեր տեսաուղերձով դիմելով հայրենակիցներին, խոսել է Դոնբասի շրջանում ընթացող թեժ մարտերի մասին: Զելենսկին նաև բնակիչներին հորդորել է կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը՝ մատակարարման համակարգում առաջացած լարվածությունը մեղմելու համար:

«Իրավիճակը ռազմաճակատում առանձնապես չի փոխվել, Դոնբասում երկու թեժ կետերն են՝ Սոլեդարը և Բախմուտը, շատ ծանր մարտեր են այնտեղ: Զավթիչները ռազմաճակատ են քշել բոլորին, ում հնարավոր է, նույնիսկ մոտ երկու հազար քրեականների, ովքեր այնտեղ վարձկանների շարքերում են: Նրանք լուրջ հանցագործությունների համար երկարատև ազատազրկման դատապարտվածներ են: Նրանց ճակատ են տարել ոչ միայն փող, այլև ներում շնորհելու խոստումներով»,- ասել է Զելենսկին:

Խոսելով էներգամատակարարման խնդիրների մասին՝ Ուկրաինայի ղեկավարը նշել է, թե «թշնամին ահաբեկչական հարձակումներ է կատարում էներգետիկ ենթակառուցվածքի վրա, ինչը ստիպում է սահմանափակել մատակարարումը»:

Զելենսկին խնդրել է բնակիչներին երեկոյան ժամը 5-ից մինչև առավոտյան 11-ը հնարավորինս քիչ հոսանք սպառել:

XS
SM
MD
LG