Մատչելիության հղումներ

Պեսկով. «ՆԱՏՕ-ն միջամտել է կոնֆլիկտին, բայց դա չի ազդի մեր նպատակների վրա»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռոսիա-1» հեռուստակայանի թղթակից Պավել Զարուբինի հետ զրույցում այսօր ասել է, թե ՆԱՏՕ-ն միջամտել է ուկրաինական հակամարտությանը, բայց դա չի ազդում Ռուսաստանի նպատակների վրա:

«ՆԱՏՕ-ն դե ֆակտո արդեն միջամտել է հակամարտությանը, բայց դա որևէ կերպ չի ազդի մեր բոլոր նպատակների և սպասելիքների վրա, այսինքն՝ օպերացիան շարունակվում է և կհասցվի մինչև վերջ», - ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը:

Պեսկովի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի օգնությունը Կիևին էապես բարդացնում է իրավիճակը, սակայն Ռուսաստանի կարողություններն ընձեռում են «հատուկ ռազմական օպերացիան» շարունակելու հնարավորություն:

«Դա պահանջում է, թերևս, մեր այսպիսի ներքին տնտեսական և այլ մոբիլիզացում: Մի բան է Կիևի ռեժիմը, այլ բան է ՆԱՏՕ-ն», - նշել է Պեսկովը:

Նրա խոսքով, Հյուսիսատլանտյան դաշինքի աջակցությունն Ուկրաինային Մոսկվայի համար դառնում է լրացուցիչ բեռ, բայց Ռուսաստանն ի զորու է նաև այդ պայմաններում շարունակել գործողությունը:

XS
SM
MD
LG