Մատչելիության հղումներ

Պեսկով. «Ստոլտենբերգն իր հայտարարություններով ապացուցում է՝ ՆԱՏՕ-ն կռվում է Ուկրաինայի կողմից»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի վերջին մեկնաբանություններն ապացուցում են, որ ՆԱՏՕ-ն կռվում է Ուկրաինայի կողմից:

Այդպես նա պատասխանել է լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք կարելի է ՆԱՏՕ-ն համարել հակամարտության կողմ:

«Կարելի է»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակը, նշելով, թե «Ռուաաստանն այդ կապակցությամբ համապատասխան գործողություններ է իրականացնում՝ սկսած փետրվարի 24-ից»:

Ռուսաստանի ղեկավարի վճռով այս տարվա փետրվարի 24-ին են բանակի ստորաբաժանումները նախաձեռնել ակտիվ գրոհներ Ուկրաինայում:

Մոսկվան սկզբունքորեն հրաժարվում է կիրառել «պատերազմ» եզրույթը և հարձակումն անվանում է «հատուկ ռազմական գործողություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG