Կենսաթոշակային հաշվի մնացորդի մասին նամակները երևանցի Տիգրան Քեհյանին հանգիստ չեն տալիս։ Նա մեկն է Հայաստանի այն հազարավոր քաղաքացիներից, որոնք վերջին ամիսներին ահազանգում են՝ իրենց կուտակային կենսաթոշակային հաշիվների գումարն անընդհատ նվազում է:
Կենսաթոշակային հաշիվներում մնացորդի նվազումը մասնագետները պայմանավորում են դոլարի համեմատ դրամի կտրուկ արժևորմամբ