Մատչելիության հղումներ

Բաքուն և Բիշքեկը երկկողմ համագործակցության զարգացման հնգամյա ծրագիր են նախապատրաստում


Բաքուն և Բիշքեկը երկկողմ համագործակցության զարգացման հնգամյա ծրագիր են նախապատրաստում, հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո։

Ադրբեջանի նախագահը Ղրղզստանի մայրաքաղաքում է պաշտոնական այցով։ Ժապարովը նշել է, որ նախագահ Ալիևի հետ «ռազմավարական գործընկերության ոգով բովանդակալից բանակցություններ են վարել և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ»։

Ղրղզստանի նախագահի խոսքով՝ բանակցություններն անցել են լիակատար փոխըմբռնման, վստահության մթնոլորտում, «որոնք բնութագրում են երկու պետությունների եղբայրական հարաբերությունները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG