Մատչելիության հղումներ

Եվրամիության դեսպանը ստիպված է եղել լքել Բելառուսը


Եվրամիության դեսպան Դիրկ Շուբել, արխիվ
Եվրամիության դեսպան Դիրկ Շուբել, արխիվ

Մինսկում Եվրամիության դեսպան Դիրկ Շուբելը լքել է Բելառուսը, դիվանագետի խոսքով՝ Բելառուսի իշխանությունները հրաժարվել են երկարաձգել իր վիզան և հավատարմագիրը։

«Բելառուսի իշխանությունները որոշել են չերկարաձգել իմ վիզան և հավատարմագիրը, ինչը շատ բարդացնում է մանդատիս իրականացումը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է գերմանացի դիվանագետը:

64-ամյա դեսպանը, որը Մինսկում Եվրամիության դիվանագիտական առաքելությունը ղեկավարում է 2019 թվականից, իր գրառմամբ կոշտ քննադատություն է հնչեցրել Լուկաշենկոյի վարչակազմի հասցեին՝ «մարդու իրավունքների և միջազգային իրավունքի աղաղակող ոտնահարումների» համար։

Շուբելի խոսքով՝ այսօր Բելառուսում 1340 քաղբանտարկյալ կա, որոնց Եվրամիությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG