Մատչելիության հղումներ

Մեծ յոթնյակի առաջնորդներն այսօր կքննարկեն Կիևին աջակցելու իրենց հանձնառությունը


Մեծ յոթնյակի երկրների դրոշները, արխիվ
Մեծ յոթնյակի երկրների դրոշները, արխիվ

Մեծ յոթնյակի (G7) առաջնորդներն այսօր առցանց հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու Կիևին աջակցելու իրենց հանձնառությունը երեկ ուկրաինական քաղաքներին հասցված հրթիռային հարվածների ֆոնին, հայտարարել է Սպիտակ տունը:

Հանդիպմանը կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով երկուշաբթի երեկոյան ելույթի ժամանակ ասաց, որ Ռուսաստանի կողմից քանդված բոլոր օբյեկտները կվերականգնվեն, և արևմտյան գործընկերները կարագացնեն Կիևին հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգերի տրամադրումը հարձակումներից պաշտպանվելու համար։

Սպիտակ տան հայտարարությունում նշված է, որ G7-ի ղեկավարների այսօրվա հանդիպումը կլինի առաջինը ուկրաինական զորքերի հակահարձակման մեկնարկից ի վեր։ Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը ՆԱՏՕ-ի ղեկավարների հրատապ հանդիպման կոչ կանի։

XS
SM
MD
LG