Մատչելիության հղումներ

Նոր Զելանդիան պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանից 75 ֆիզիկական անձի և 2 ընկերության դեմ


Նոր Զելանդիան Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ պատժամիջոցների ցանկում ներառել է Ռուսաստանից 51 գործարարների, Ռուսաստանին ուկրաինական տարածքների բռնակցմանն առնչվող 24 պաշտոնյաների և 2 ռուսական ընկերությունների:

Արտգործնախարարության հրապարակած թարմացված ցուցակի համաձայն՝ պատժամիջոցների նոր ցուցակում են «Գազպրոմբանկ»-ի խորհրդի նախագահը, «Լուկօյլ»-ի նախկին նախագահ և նախկին գլխավոր տնօրենը, Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում նշանակված մի շարք պաշտոնյաներ։

Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Evraz Group-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Աբրամովը, ով կապեր ունի Նոր Զելանդիայի հետ։ Աբրամովի և նրա ընտանիքի անդամների համար մուտքի արգելք է սահմանվելու, իսկ նրանց ինքնաթիռներին և նավերին արգելվելու է մուտք գործել Նոր Զելանդիայի օդային տարածք և նավահանգիստներ։

XS
SM
MD
LG