Մատչելիության հղումներ

Ուկրաինան հետախուզում է հայտարարել Դմիտրի Մեդվեդևի նկատմամբ


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ, Կրեմլ, 22 հունիսի, 2017թ.
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ, Կրեմլ, 22 հունիսի, 2017թ.

Ուկրաինայի անվտանգության խորհուրդը հետախուզում է հայտարարել Ռուսաստանի նախկին նախագահ և նախկին վարչապետ, ներկայում Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի նկատմամբ:

Նա մեղադրվում է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 110 հոդվածի երկրորդ մասով (Ուկրաինայի սահմանադրական կարգի բռնի ուժով փոփոխությանը, պետական իշանության զավթմանը, տարածքների սահմանների և պետական սահմանի փոփոխությանն ուղղված գործողությունների ֆինանսավորում):

Հոկտեմբերի 10-ին առավոտյան Ուկրաինայի մի շարք քաղաքներ ռուսների կողմից ենթարկվել են հրթիռային հարվածների, կա առնավազն 10 զոհ և մոտ 60 վիրավոր:

«Ուկրաինական ներկայիս պետությունն իր նացիստական քաղաքական ռեժիմով մշտապես ուղիղ սպառնալիք է լինելու Ռուսաստանի համար: Ուստի, Ռուսաստանի նպատակը պետք է լինի Ուկրաինայի քաղաքական ռեժիմի լիակատար ապամոնտաժումը»,- Տելեգրամ-ալիքում գրել է Դմիտրի Մեդվեդևը:

Նախկին նախագահ ու նախկին վարչապետ Մեդվեդևից բացի Ուկրաինան հետախուզում է հայտարարել ևս մոտ 700 բարձրաստիճան պաշտոնյաների՝ Պետական դումայի պատգամավորների, խորհրդարանի երկու պալատների խոսնակների, Ռուսաստանի անվտանգության խորհրդի և կառավարության անդամների, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG