Մատչելիության հղումներ

Վաղը Ռուսաստանի նախագահը Սանկտ Պետերբուրգում կընդունի ԱԷՄԳ գլխավոր տնօրենին


ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, արխիվ, Կիև, 6 հոկտեմբերի, 2022թ.
ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, արխիվ, Կիև, 6 հոկտեմբերի, 2022թ.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը՝ հոկտեմբերի 11-ին, Սանկտ Պետերբուրգում կընդունի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին: Այդ մասին հայտնել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Վաղը նախագահը մի քանի հանդիպում ունի: ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կլինի Ռուսաստանում, և ծրագրվում է, որ նա կհանդիպի նախագահ Պուտինի հետ: Նախագահը վաղը Սանկտ Պետերբուրգում է աշխատելու»,- ասել է Պեսկովը:

Գրոսին և Պուտինը քննարկելու են Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության հարցը: ԱԷՄԳ-ն սեպտեմբերին Կիևին և Մոսկվային հորդորել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանը հայտարարել ապառազմականացված գոտի:

Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Էներգոդարում: Սեպտեմբերի սկզբին ԱԷՄԳ թիվը Գրոսսիի գլխավորությամբ այցելել է այդ ատոմակայան: Այցից հետո Ատոմային էներգիայի միջազգային գործակալության երկու աշխատակիցներ մնացել են ԱԷԿ-ի տարածքում որպես դիտորդներ:

Ռուսաստանը Զապորոժիեի ատոմակայանը գրավել է պատերազմի առաջին օրերին: Կայանի աշխատողներն ուկրաինացիներ են:

Կրեմլը Ռուսաստանի մաս է հռչակել Ուկրաինայի չորս տարածքներ, այդ թվում՝ Զապորոժիեի շրջանը: Կիևը և միջազգային համայնքը չեն ճանաչում այդ որոշումը:

XS
SM
MD
LG