Անցած գիշեր հերթական գնդակոծությունից հետո, Զապորոժիեի ատոմակայանն ամբողջովին հոսանքազրկվել է էներգահամակարգի հետ կապի վերջին գծի վնասման պատճառով։ Ատոմակայանն այժմ աշխատում է դիզելային գեներատորներով։
Ուկրաինական «Էներգոատոմի» տվյալներով՝ վառելիքի պաշարները այս ռեժիմով գեներատորների աշխատանքի համար կբավականացնեն ընդամենը տասը օր։
«Գնդակոծությունների և գծերի վնասման պայմաններում էներգաբլոկները միացնելու ծրագրերն անիրատեսական են»,- հայտարարել է ընկերությունը։
Անցած օրերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է ստորագրել ըստ որի ռուսական ուժերի կողմից օկուպացված Զապորոժիեում գտնվող Եվրոպայի ամենախոշոր ատոմակայանը դառնում է Ռուսաստանի սեփականությունը։