Հոկտեմբերի 8-ին երեք ժամով հյուսիսային Գերմանիայում դադարեցվել է գնացքների շարժը։ Դա սաբոտաժի հետևանք է, հայտարարում է գերմանական Deutsche Bahn երկաթուղային կոնցեռնը։
«Գնացքների շարժն ապահովող մալուխների հետ կապված սաբոտաժի պատճառով Deutsche Bahn-ը ստիպված է եղել այսօր առավոտյան մոտ երեք ժամով դադարեցնել գնացքների երթևեկությունը Գերմանիայի հյուսիսում», -ասված է ընկերության հայտարարությունում։
Deutsche Bahn-ի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն այս պահին տուժած շրջաններում միջքաղաքային գնացքների տեղաշարժը վերսկսվել է, սակայն միջադեպի հետևանքների պատճառով գնացքները դեռ ուշացումով են ժամանում, գնացքների մեծ մասը ծանրաբեռնված են ուղևորներով։
Գերմանական ոստիկանությունը արդեն հետաքննություն է սկսել՝ պարզելու միջադեպի մանրամասները։ Նախնական վարկածների մասին առայժմ չի հաղորդվում: