Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը բացահայտ սպառնում է միջուկային պատերազմով. Բայդեն


Ռուսաստանի նախագահը բացահայտ սպառնում է միջուկային պատերազմով, այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում։ Սպիտակ տան ղեկավարը կրկին ընդգծել է, որ այսօր աշխարհում դաժան մի պատերազմ է ընթանում՝ ընդամենը մեկ մարդու որոշմամբ։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը ներխուժել է հարևան երկրի տարածք, փորձել ինքնիշխան պետությունը ջնջել աշխարհի երեսից։ Ռուսաստանն անամոթաբար ոտնահարել է ՄԱԿ-ի հիմնարար կանոնները», - ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահը նաև մեղադրել է Պուտինին «միջուկային զենքի գործադրման անպատասխանատու սպառնալիքների համար», միաժամանակ պնդել, որ «որևէ երկիր չի կարող հավակնել հաղթանակի միջուկային պատերազմի դեպքում»։

Այսօր առավոտյան, հայտարարելով մասնակի մոբիլիզացիա, Վլադիմիր Պուտինն ընդգծել էր, որ պատրաստ է մինչև վերջ գնալ՝ «Ռուսաստանի շահերը պաշտպանելու համար», հիշեցնելով, որ Դաշնությունն էլ միջուկային զինանոց ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG