Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Չեխիա, որտեղ այսօր մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովը։ Հայաստանի վարչապետը քառակողմ հանդիպում է ունենալու Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների ու ԵԽ ղեկավար Շառլ Միշելի հետ։