Սպիտակ տունը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Բայդենն ասել է, որ «ԱՄՆ-ն երբեք չի ճանաչի ուկրաինական տարածքների Ռուսաստանի բռնակցումը»։ Նա նաև հայտնել է Ուկրաինային ևս 625 միլիոն դոլարի ռազմական նոր աջակցություն տրամադրելու մասին, ներառյալ HIMARS հրթիռա-հրետանային համակարգեր։