Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գործարար Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը։
Հարությունյանը շեշտել է, որ նաև պատրաստ է նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ:
Ռուբեն Վարդանյանն սեպտեմբերի սկզբին հայտարարեց, որ հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից և որոշել է բնակություն հաստատել Արցախում: Ավելի վաղ գործարարը հանդես էր եկել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ ստեղծելու առաջարկով:
Հարությունյանը ողջունել էր Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության ապահովման ու զարգացման գործում անմիջական մասնակցություն ունենալու որոշումը՝ հույս հայտնելով, որ այն օրինակ կծառայի աշխարհասփյուռ շատ հայերի համար։
Արցախի պետնախարարի պաշտոնը 2021-ի հունիսից զբաղեցնում է Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլայանը։ Արայիկ Հարությունյանն այսօր նշել է, որ նոր որոշումը չի նշանակում, թե Արտակ Բեգլարյանի աշխատանքն արդյունավետ չի գնահատում, բայց հաշվի առնելով առկա մարտահրավերներն անհրաժեշտ է համարում համազգային բոլոր ջանքերի միավորումը:
Տե՛ս նաև այստեղ