Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է գործարար Ռուբեն Վարդանյանին։
Ըստ Արցախի նախագահի գրասենյակի, հանդիպմանը քննարկվել են համագործակցության հեռանկարները։
Ռուբեն Վարդանյանն անցած շաբաթավերջին հայտարարեց, որ հրաժարվում է ռուսաստանյան քաղաքացիությունից և որոշել է բնակություն հաստատել Արցախում: Ավելի վաղ Վարդանյանը հանդես էր եկել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ ստեղծելու առաջարկով:
Հարությունյանն այսօր ողջունել է Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության ապահովման ու զարգացման գործում անմիջական մասնակցություն ունենալու որոշումը՝ հույս հայտնելով, որ այն օրինակ կծառայի աշխարհասփյուռ շատ հայերի համար։