Հյուսիսային Կորեան աշխարհի առաջին երկիրն է, որը հավանություն է տվել Ուկրաինայի օկուպացված տարածքներում «հանրաքվեների» անցկացմանը։
«Մենք հարգում ենք Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակիչների կամքը, ովքեր ձգտում էին միանալ Ռուսաստանին, և պաշտպանում ենք Ռուսաստանի կառավարության դիրքորոշումը վերոնշյալ շրջաններն իր կազմում ընդունելու վերաբերյալ», - հայտարարել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը։
Պաշտոնական Փհենյանը կարծում է, որ «հանրաքվեներն» անցել են ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։
Ռուսաստանի Պետդուման արդեն պաշտպանել է Ուկրաինայի չորս շրջանների բռնակցումը։ Այսօր դա պետք է անի երկրի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը։