Մատչելիության հղումներ

Չեխիայի արտաքին գերատեսչությունը քաղաքացիներին կոչ է անում անհապաղ հեռանալ Ռուսաստանից


Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին, արխիվ:
Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին, արխիվ:

Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիներին կոչ է արել անվտանգության իրավիճակի հավանական վատթարացման և Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների քաղաքացիներին սպառնացող հանգամանքների բերումով անհապաղ հեռանալ Դաշնությունից:

Չեխիայի այն քաղաքացիներին, ովքեր կորոշեն մնալ Ռուսաստանում, արտաքին գերատեսչությունը հորդորում է առավել զգոն լինել, տեղեկությունները ստանալ ստուգված լրատվամիջոցներից և կազմել արտակարգ իրավիճակում Ռուսաստանից հեռանալու ծրագիր:

Նախարարությունը նաև զգուշացնում է, որ երկքաղաքացիություն ունեցող Չեխիայի քաղաքացիներին ռուսական իշխանությունները կարող են զորակոչել, քանի որ առաջնայինը կհամարվի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը:

Գերատեսչությունը նշել է, որ զորակոչի ենթարկվելու դեպքում Մոսկվայում Չեխիայի դեսպանությունը չի կարողանա լիարժեք պաշտպանություն տալ այդ քաղաքացուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG