Ադրբեջանին կանգնեցնելու միակ տարբերակը հզորանալն է՝ դիվանագիտական և ռազմական տեսանկյունից, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ շեշտելով՝ պետք է հասնել նրան, որ փաստացի բոլոր դաշնակից երկրները Հայաստանի հետ խոսեն պաշտոնական նոտաներով։
Սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի համար ընդդիմադիր պատգամավորը մեղադրեց Փաշինյանին՝ ընդգծելով՝ առաջնագծի կահավորումն այս պարագայում 100 տոկոս իրենից էր կախված և այն, ինչ արված չէ առաջնագծում առնվազն Սյնունիքից Սոթք հատվածում, Մամիջանյանի գնահատմամբ, պետական դավաճանությանը հավասարազոր անգործություն է։
Հայկ Մամիջանյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
«Ազատություն»․ - Փաշինյանը հեռացավ, եկավ Սերժ Սարգսյանը, լավ, թեև նա ասում է՝ «չեմ ուզում», իքս մարդը, Ալիևը կանգ առնելո՞ւ է, նա Ղարաբաղն է ուզել։
Մամիջանյան․ - Ալիևը կանգ չի առնելու երբեք։
«Ազատություն»․ - Ձեր լուծումը ո՞րն է էդ դեպքում։
Մամիջանյան․ - Կասեմ հիմա՝ եթե ես փորձեմ Ձեզ կողոպտել՝ վերցնեմ ժամացույցը, վերցնեմ դրամապանակը ու Դուք սկսեք ինձ հետ բանակցել, որ հեռախոսը թողնեմ Ձեզ մոտ, Էդպիսի բան չի լինում։ Միակ տարբերակը կանգնեցնել էս գործընթացը, դա հզորանալն է՝ դիվանագիտական և ռազմական տեսանկյունից։ Դիվանգատիկան տեսանկյունից հասնել նրան, որ Հայաստանի փաստացի բոլոր դաշնակից երկրները Հայաստանի հետ խոսեն պաշտոնական նոտաներով։ 30 տարվա մեջ առաջին անգամ խնդիրներ առաջանան զենքի վաճառքի և մատակարարաման հետ, էդ ո՞նց էր առաջ էդ խնդիրները չկային։ «Մեզ զենք չեն վաճառում»։ Բացատրեք ինձ՝ ո՞նց է ստացվել, որ դրանից առաջ չէին առաջանում էդ խնդիրները, կամ առաջանում էին ու լուծվում էին։
Ռազմական տեսանկյունից, ցավոք սրտի, սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի պարագայում Փաշինյանը մեղքը ոչ մեկի վրա չի կարա գցի, որովհետև առաջնագծի կահավորումն այս պարագայում 100 տոկոս իրենցի էր կախված, որովհետև դա դարձել է առաջնագիծ իր ապիկար աշխատանքի շնորհիվ, իսկ երկու տարի ժամանակը բավարար է գոնե մինիմալ անվտանգային պայմանները մեր զինվորների համար ստեղծելու համար։ Ինձ թույլ չեմ տալիս եթերից մանրամասներ ասել, թե ինչ վիճակում է առաջնագիծը, մանավանդ էդ հատվածներում, զուտ պետականամետության տեսանկյունից։
«Ազատություն»․ - Այսինքն՝ Դուք ունե՞ք տեղեկություններ, որովհետև ասում էին՝ «Դուք ի՞նչ գիտեք»։
Մամիջանյան․ - Մեր գործընկեր Տիգրան Աբրահամյանը, թեպետ իրեն արգելել են տևական ժամանակ, հենց նրա համար, որ չգնա չտեսնի, մեկնել առաջնագիծ, բայց տարբեր խողովակներով, տարբեր միջոցներով մեզ տեղեկացնում են, թե ինչ վիճակ է տիրում առաջնագծում կահավորման տեսանկյունից։ Էն, ինչ իրենք չեն արել առաջնագծի ողջ երկայնքով, առնվազն Սյնունիք և մինչև Սոթք հատվածում, պետական դավաճանությանը հավասարազոր անգործություն է։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․